Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Police (հայերեն՝ Փոլիս), բրիտանական ռոք խումբ, կազմավորված Լոնդոնում 1977 թվականին։ Տրիոն կազմված է բրիտանացիներ Գորդոն Սամներից (Սթինգ) (վոկալ, բաս կիթառ) և Էնդի Սամներսից (կիթառ, վոկալ) և ամերիկացի Ստյուարդ Քոուփլենդից (հարվածայիններ, վոկալ)։ Խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970-ականների վերջում և դիտարկվում էր որպես նոր ալիքի առաջին խմբերից, որը հաջողություն է ձեռք բերել, ստեղծագործելով ռոք ժանրում` ջազի, փանկի և ռեգիի տարրերով։ Խմբի «Synchronicity» ալբոմը 1983 թվականին բրիտանական և ամերիկյան չարթերում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան ութ միլիոն օրինակով։
Չնայած նրան, որ խմբի լուծարման մասին երբեք չի հայտարարվել, խումբը, բացի 1986 թվականի կարճատև վերամիավորումից, համատեղ աշխատանքը դադարեցրել է 1984 թվականի մարտին։ 2007 թվականին նրանք վերամիավորվել են «Roxanne» հիթային սինգլի երեսուն ամյակի կապակցությամբ համաշխարհային շրջագայություն կատարելու համար, որը տևել է մինչև 2008 թվականի օգոստոսը։ Խմբի գործունեության ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հիսուն միլիոն ալբոմ, ինչպես նաև իրենց շրջագայության շնորհիվ խումբը դարձել է 2008 թվականի ամենաբարձր վարձատրվող արտիստները[1]։ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում խումբը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը[2]։ 2003 թվականին The Police խումբը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում։ Խումբը ունի Գրեմմիի վեց մրցանակ։ Խմբի չորս ալբոմներն ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ» ցանկում։
2019 թվականի հունիսի 25-ին The New York Times Magazine-ը The Police խմբին ընդգրկել է հարյուրավոր այն կատարողների մեջ, որոնց նյութերը ոչնչացվել են 2009 թվականի Universal Studios Hollywood ստուդիայի հրդեհի ժամանակ[3]։
- Գորդոն Սամներ (Սթինգ)` վոկալ, բաս կիթառ, կոնտրաբաս, ստեղնաշարեր (ստուդիայում), սաքսոֆոն (ստուդիայում) (1977-1986, 2003, 2007-2008)
- Էնդի Սամներս` կիթառ, բեք վոկալ (համերգների ժամանակ), ստեղնաշարեր (ստուդիայում) (1977-1986, 2003, 2007-2008)
- Ստյուարդ Քոուփլենդ` հարվածայիններ, ստեղնաշարեր (ստուդիայում), բեք վոկալ (ստուդիայում) (1977-1986, 2003, 2007-2008)
- Հենրի Պադովանի` կիթառ (1977)
- Outlandos d'Amour (1978)
- Reggatta de Blanc (1979)
- Zenyatta Mondatta (1980)
- Ghost in the Machine (1981)
- Synchronicity (1983)
- The Police Around the World Tour (1977-1980)
- Zenyatta Mondatta Tour (1980-1981)
- Ghost in the Machine Tour (1981-1982)
- Synchronicity Tour (1983-1984)
- The Police Reunion Tour (2007-2008)
- 1982` Լավագույն բրիտանական խումբ
- 1985` Երաժշտության մեջ ակնառու ներդրում
- 1980` Լավագուն ռոք գործիքային ելույթ` «Reggatta de Blanc»
- 1981` Լավագույն ռոք վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Don't Stand So Close to Me»
- 1981` Լավագուն ռոք գործիքային ելույթ` «Behind My Camel»
- 1983` Տարվա երգ` «Every Breath You Take»
- 1983` Լավագույն փոփ վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Every Breath You Take»
- 1983` Լավագույն ռոք վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Synchronicity II»
Տարեթիվ
|
Առաջադրված
|
Անվանակարգ
|
Արդյունք
|
1984
|
Synchronicity
|
Լավագույն միջազգային ալբոմ
|
Հաղթանակ
|
Տարեթիվ
|
Առաջադրված
|
Անվանակարգ
|
Աշխատանք
|
2008
|
Ինքն իրենց
|
Սիրելի վերամիավորված
շրջագայություն
|
Հաղթանակ
|
- Զբաղեցրել է 70-րդ հորիզոնականն Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում[5]։
- Զբաղեցրել է 40-րդ հորիզոնականն VH1-ի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում[6]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|