Jump to content

Սոնյա (Նորվեգիայի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա
Զինվորական կոչումծովակալ
Ծնվել է՝հուլիսի 4, 1937(1937-07-04)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
ՏոհմHouse of Glücksburg (Norway)?
թագավորական կոնսորտ և ազնվական
ՇրջանավարտՕսլոյի համալսարան
ՀայրKarl August Haraldsen?
ՄայրDagny Haraldsen?[2]
ԵրեխաներՄարթա Լուիզա[2] և Հակոն[2]
Հավատքլյութերականություն
Պարգևներ

Նորին գերազանցություն թագուհի Սոնյա, ծնված Սոնյա Հարալդսեն (նորվ.՝ Sonja Haraldsen, հուլիսի 4, 1937(1937-07-04)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), Նորվեգիայի թագուհին սկսած 1991 թվականի հունվարի 17-ից։ Ներկայիս թագավոր Հարալդ V-ի կինն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Հարալդսենը ծնվել է 1937 թվականի հուլիսի 4-ին մայրաքաղաք Օսլոյում։ Կարլ Ավգուստ Հարալդսենի և Դագնի Հարալդսենի դուստրն է։ Հարալդն ու Սոնյան գաղտնի հանդիպել են գրեթե ինը տարի։ Ծածուկ հանդիպման գլխավոր պատճառը Սոնյայի «ոչ թագավորական» կարգավիճակն էր հանդիսանում։ Այն բանից հետո, երբ արքունիքի ժառանգորդ արքայազնը խոստացավ հրաժարվել գահից, որպեսզի ամուսնանա Սոնյայի հետ, թագավոր Ուլաֆ V-ը խորհրդակցություններ վարեց երկրի կառավարության՝ սթորթինգի հետ։ Արդյունքում եկան ընդհանուր հայտարարի և սիրեցյալ զույգը ամուսնացավ։

Ամուսնական արարողությունը տեղի ունեցավ 1968 թվականի օգոստոսի 29-ին Օսլոյում։ Սոնյան և թագավոր Հարալդն ունեն երկու երեխաներ՝ արքայադուստր Մարթա Լուիզան և կրոնպրինց Հոկոնը։

Ուլաֆ V թագավորի մահվանից հետո գահին բազմեց որդին՝ Հարալդ V-ը։ Ու բնականաբար, 1991 թվականի հունվարի 17-ին Սոնյան դարձավ Նորվեգիայի Թագավորության թագուհին՝ հիսուներեք տարեկան հասակում։ Առաջին անգամ Նորվեգիան ունեցավ թագուհի՝ Հարալդի մոր՝ Մոդ թագուհու մահվանից հետո, ով վախճանվել էր 1938 թվականին, ու այդ պահից թագուհու գահը թափուր էր համարվում։

1994 թվականին Նորին գերազանցություն թագուհի Սոնյան բացեց Լիլեհամերում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերը։

2005 թվականին թագուհի Սոնյան դարձավ աշխարհի առաջին թագուհին, ով երբևիցե ոտք էր դրել Անտարկտիդայում։ Սոնյան նաև բացել է Մոդ թագուհու երկրում գտնվող Նորվեգական արկտիկական կայանը, որը կոչվում է Թրոլ։ Թագուհին այդտեղ ժամանեց Նորվեգական թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից մեկով, որը վայրէջք կատարեց Թրոլի սառցադաշտային թռիչքուղու վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Queen Sonja of Norway — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 https://www.royalcourt.no/artikkel.html?tid=34906&sek=34893&scope=27248
  5. Olympedia — 2006.
  6. https://web.archive.org/web/20160203121638/http://falkadb.forseti.is/orduskra/fal03.php?term=Sonja&sub=Leita
  7. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/48649
  8. 8,0 8,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  9. 9,0 9,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  10. https://www.vestnesis.lv/ta/id/220770
  11. https://www.president.ee/en/estonia/decorations/bearer/87/kuninganna-sonja
  12. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=149eb31221bbf82fd642061c058c989b28b2ee94
  13. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  14. https://www.president.ee/en/estonia/decorations/bearer/19148/sonja
  15. Narodne novine (хорв.) — 2011. — ISSN 1333-5618; 1849-2843
  16. https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_10542/imfname_251156.pdf
  17. https://www.vestnesis.lv/op/2015/55.12
  18. https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
  19. The Decorations of HM The Queen
  20. Royal House web page on Queen Sonja’s decorations Կաղապար:No icon - Retrieved 5 November 2007
  21. Rad Bieleho dvojkríža, II. trieda(սլովակ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա (Նորվեգիայի թագուհի)» հոդվածին։