Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում
10.10.2024

«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում
10.10.2024

Հարգելի՛  քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան  փողոցի խաչմերուկում
10.10.2024

Հարգելի՛  քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից   Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Վթարային ջրանջատում՝ Երևանում և Կոտայքի մարզում
07.10.2024

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 10.00-20.00-ն  կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Դ.Մալյան 1-30 համարների, Երևանի Ավան վարչական շրջանի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն
04.10.2024

Հարգելի՛  քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Ս. Բաղդասարյան փ. – Ա. Հարությունյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Է. Իսաբեկյան փ. խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Նալբանդյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Ուրարտուի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում
04.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում
04.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում:

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը
03.10.2024

Հարգելի ՛  քաղաքացիներ, ս.թ.  հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:  Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն
03.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ.  հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից  երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Ժամանակավորապես միակողմանի փ��կ են լինելու Հասրաթյան և Շիրազի փողոցները
02.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,  ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝  հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը միակողմանի փակ են լինելու Հասրաթյան և Շիրազի փողոցները՝ Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Հասրաթյան-Շիրազի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Հասրաթյան-Շիրազի փողոցների խաչմերուկից մինչև Շիրազի-Մազմանյան փողոցների խաչմերուկ  եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 

Ժամանակավորապես փակ է լինելու Վանթյան փողոցը
02.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,  ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 23:00-ն, փուլ առ փուլ փակ է լինելու Վանթյան փողոցը՝ Վանթյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից մինչև Վանթյան-Վարուժան փողոցների

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թումանյան փողոցում
02.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,  մայրաքաղաքում ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը: Մասնավորապես