Google Messages հավելվածը Google-ի պաշտոնական հավելվածն է RCS հաղորդակարգի կիրառմամբ հաղորդագրություններ ուղարկելու համար՝ որպես SMS/MMS հաղորդագրությունների այլընտրանքային տարբերակ։ Այն հուսալի է և ունի զրույցի հարուստ գործառույթներ։ Շփվեք ծանոթների հետ ինչպես շարժական սարքերից, այնպես էլ համակարգչից, կապի մեջ եղեք ընկերների և ընտանիքի հետ, ուղարկեք խմբային հաղորդագրություններ, նկարներ, GIF ֆայլեր, զմայլիկներ, կպչուկներ, տեսանյութեր և նույնիսկ ձայնային հաղորդագրություններ։
Պարզ, ինտուիտիվ և հարմարավետ միջերես Ակնթարթային ծանուցումները, արագ պատասխանները, թարմ ու նոր միջերեսը ավելի հաճելի կդարձնեն ձեր աշխատանքը։ Մուգ ռեժիմի շնորհիվ դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք թույլ լուսավորության պայմաններում Messages-ից օգտվելիս։
Ֆայլերով կիսվելու պարզ եղանակ Ընտրեք կամ ստեղծեք լուսանկարներ և տեսանյութեր անմիջապես հավելվածում և ուղարկեք դրանք զրուցակիցներին։ Կարող եք նաև ձեր կոնտակտներին ձայնային հաղորդագրություններ ուղարկել։
Ավելի հարուստ խոսակցություններ Ուղարկեք ձայնային հաղորդագրություններ, զմայլիկներ, կպչուկներ կամ ձեր տեղադրության մասին տվյալները։ Կարող եք նաև ուղարկել և ստանալ վճարումներ Google Pay-ի միջոցով։
Որոնման հզոր գործառույթ Այժմ դուք ձեր խոսակցություններում հրապարակված ավելի շատ բովանդակություն կարող եք գտնել. հպեք որոնման պատկերակին, ընտրեք որոշակի բովանդակություն և դուք ձեր հաղորդագրման պատմության մեջ կտեսնեք այդ բովանդակությունը, ինչպես նաև բոլոր լուսանկարները, տեսանյութերը, հասցեները և հղումները, որոնցով դուք և ձեր զրուցակիցները կիսվել եք։
Զրույցի գործառույթներ (RCS) Աջակցվող ցանցերում կարող եք հաղորդագրություններ ուղարկել Wi-Fi-ի կամ բջջային ինտերնետի միջոցով, տեսնել, երբ ձեր ընկերները տեքստ են մուտքագրում կամ կարդան ձեր հաղորդագրությունը, կիսվել բարձր որակի պատկերներով և տեսանյութերով և այլն։
Messages-ը ներկայումս աջակցվում է Android™ 5.0 Lollipop և ավելի նոր համակարգերով աշխատող սարքեր��ւմ։ Հավելվածը հասանելի է Wear OS համակարգով աշխատող սարքերում
Վերջին թարմացումը՝
17 սեպ, 2024 թ.
Հաղորդակցում
Տվյալների պաշտպանություն
arrow_forward
Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Այս հավելվածը կարող է նշված տեսակի տվյալները փոխանցել երրորդ կողմերին
Անձնական տվյալներ և Սարքի կամ այլ նույնացուցիչներ
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 8
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից