Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)
Կալիֆոռնիա, Ներքին Կալիֆոռնիա (Baja California), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում՝ Մեքսիկայում։ Ողողվում է Կալիֆոռնիայի ծոցով և Խաղաղ օվկիանոսով, Մեքսիկայից առանձնացված է Կալիֆոռնիայի ծոցով և Կոլորադո գետով։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ 50-250 կմ, տարածությունը՝ մոտ 144 հզ. կմ2։ Կալիֆոռնիայի թերակղզին աշխարհում երկրորդն է, իր երկարությամբ, Մալակկա թերակզուց հետո։ Մակերևույթը լեռնային է (ամենաբարձր կետը՝ 3078 մ)։
Անվանումն առաջացել է իսպաներեն Caliente Fornalla «տաք հնոց (փուռ)» արտահայտությունից․ «արևից շիկացած հող» իմաստով, որովհետև ամռանն այստեղ անտանելի շոգ է լինում[1]։
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, տարեկան տեղումները՝ մինչև 250 մմ։ Գերակշռում է անապատային և կիսաանապատային բուսածածկույթը։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։
|